«Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ»
ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը Փարիզում հաջող ընթացք ունեցավ մեզ համար: Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Նրա գործընկերներից Արփինե Հովհաննիսյանը մանրամասնել է՝ ինչի մասին է խոսքը։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ։
ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը.«Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»։ Բանաձևի իմաստով Արցախը «գորշ գոտի է»»։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ նախարար. Ադրբեջանի պատճառով ԼՂ ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց
- Արցախը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն. հայտարարություն
- ՄԻՊ. Թալիշցիներից ստացած տեղեկությունները կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին
- ԼՂՀ ԱԳՆ. Բազմակողմանի տեղեկատվության համար միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն հենց ԼՂՀ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան