Քաղաքական 11:13 10/09/2018 Հայաստան

Հայհոյանքը որպես ՛՛թավշյա հեղափոխության՛՛ զենք

- Սովորաբար ովքե՞ր են հայհոյում:
- Անկիրթ-անգրագետ-անզորները:

- Ինչո՞ւ:
- Որովհետև այլ զենք չունեն:

Գրեթե բոլորն արդեն գիտեն Սինգապուրի լեգենդար  վարչապետ Լի Կուան Յուի  սկզբունքը, որ երկրում կոռուպցիան հաղթահարելու համար պետք է սկսել առաջին դեմքից : Բռավո, ոսկի կանոն, և ամենակարևորը՝ իրականության մեջ իր արդյունավետությունը հաստատած կանոն:
Տասը ձեռքով կողմ եմ, որ մեր երկրում ևս հրաշք կատարվի, կոռուպցիան և աղքատությունը վերանան, և գոհ ու երջանիկ ապրենք մեր հրաշք Հայաստանում: Հաջողություն են մաղթում կոռուպցիան արմատախիլ անողներին,  անտեսելով նույնիսկ այն իրողությունը,  որ հայտարարված  անհաշտ պայքարն  ավելի շատ պատժիչ գործողությունների է նմանվում, քան հակակոռուպցիոն հստակ ծրագրի:

Թռիչքաձև զարգացում ապրած այդ երկրում  այլ սկզբունքներ ևս կային: Օրինակ՝ երկրի զարգացման  կարևորագույն նախապայմաններից մեկն ըստ նույն Լի Կուան Յուի՝ մարդկանց մտածողությունը փոխելն էր, յուրաքանչյուր բնակչի բարեկիրթ, քաղաքակիրթ լինելը,   շրջապատը մաքուր պահելը, փողոցում չթքելը...
Ի՜նչ տխուր բան ստացվեց... հաստատ սինգապուրյան հրաշքն այս կտրվածքով էլ  մեր կողքով կանցնի:
Ինչո՞ւ...
Որովհետև, եթե հիմք ընդունեմ, այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքակիրթ  մարդու կարևոր բնութագրիչներից մեկը գրագետ, մաքուր խոսքն է՝ զերծ հայհոյանքներից և կեղտոտ վիրավորանքներից, ապա վերջին ամիսներին  վիրավորանք-հայհոյանքների հեղեղները ստիպում են մտածել, որ   մեզ մոտ համատարած (շեշտում եմ՝ համատարած) բարեկիրթ բնակչություն   ունենալու պայմանը ուտոպիայի ժանրից է դառնում  (ով հիմա շատ վրդովվի, ուրեմն գիտե, որ ինքը ևս անբարեկիրթ է):

Այս  ցավոտ իրականությունը բացահայտեց այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, որն իրականում ո՛չ թավշյա էր, ո՛չ էլ հեղափոխություն էր: Իրենց բնորոշ ցինիզմով ջահել  ՛՛թավշամոլները՛՛ պարծենում են , որ հեղափոխություն արեցին ֆեյսբուքյան ՛՛լայվերով՛՛:  Դե հա՜, դասատուները լավն էին, տեխնոլոգիաները  լավ մոդիֆիկացված էին և լիովին  հարմարեցված էին հայկական  մտածելակերպի նուրբ լարերին: Որպես հզոր գործիք  կիրառվեցին   սուտը, հահոյանքը, զրպարտանքը, շանտաժը, հիստերիան.......
Ապրիլից սկսած այնպիսի զգացողություն է, ասես հասարակության  մի ստվար հատվածի ուղեղը  ՛՛հո՛ւ... բո՛ւ... ֆո՛ւհ......՛՛՛  հաճախականության վրա է կարգավորված, որն անմիջապես գործի է դրվում, երբ ծրագրավորումից դուրս ինչ-որ բան են կարդում կամ լսում: Վստահաբար, այդ հատվածը  3-4 տողից ավել ոչինչ չի կարդում, որովհետև առաջին իսկ բառերից բնազդով որսալով ՛՛հակաթավշյա՛՛  տրամադրվածություն՝ անմիջապես   ՛՛հո՛ւ... բո՛ւ... ֆո՛ւհ... ՛՛-ի կոճակն է միանում և հրահանգավորման համաձայն շատրվանում է կեղտը: Առանձնապես դմբլոների համար ներդրված էր   ՛՛Տարածե՛լ  անխնա!!!!!!!!!!!''  հրահանգը:  Այո՜, վիրտուալ տարածքն այս առումով  անսահման հնարավորություններ է ընձեռնում, ինչից և լիուլի օգտվեցին  հայկական հեղաշրջման   ճարտարապետները:

Շատ ձեռնտու  դիրքավորում է՝ ոչ ոք երեսդ չի տեսնում, ոչ ոք անունդ չի իմանում, ոչ ոքի պարտավոր չես պատասխան կամ բացատրություն տալ. անպատիժ  ասա  ինչ ուզում ես, հայհոյիր ում ուզում ես, չստացված-չկայացած ամեն ինչիդ մաղձն ու  չարությունը թափի անծանոթ մարդու գլխին ... ՛՛դոբրոն՛՛ կա:

Հայհոյանքով շատերին լռեցնելու հաշվարկը ճիշտ թիրախին կպավ:   Հասարակության որոշակի հատված սթափ գնահատելով հանդերձ  հեղաշրջման վտանգավոր հետևանքները լռեց՝  խուսափելով, ամաչելով  ու վախենալով հայհոյանքների տարափից: Որովհետև, հատկապես սկզբնական շրջանում հենց դա էր այլ կարծիք արտահայտողներին, անգամ սթափության կոչ անողներին ասպարեզից հեռացնելու ամենաարդյունավետ ձևը:  Երբեմն մտածում ես, որ եթե անգամ  Հովհաննես Թումանյանը հաշտության սպիտակ դրոշով հայտվեր՝ նրան էլ չէին խնայի... ինչպես օրինակ չխնայեցին մեր կողքին ապրող Ռազմիկ Դավոյանին: Շատերի  լռության պատճառը հենց այդ անանուն (եթե մի տառը   փոխեմ՝  ավելի բնութագրական կլինի)  հայհոյողներն էին:

Սա է պատասխանը սթափված-սթափվողների   հարցին՝   ՛՛բա էն ժամանակ ո՞ւր էիք, դե խոսեի՛ք էլի...՛՛ :  
Հիմա՛ եմ խոսում, քանի որ արդեն պետության  անվտանգությանն են սպառնում լակոտապետական ամենաթողությունն ու անլրջությունը: Հահոյանք-հոխորտանքների ժամանակն անցավ... դրանցով երկիր չես շենացնի: Մի լավ բան արել եք՝  քանդել եք կարծրացած համակարգը, բայց պետություն կառավարել ևս սովորեք, որ  գոնե  մինչև արտահերթ ընտրությունները երկիրն էլ   չքանդեք: 

Լիա Իվանյան
Գրող, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}