Իրավունք 20:18 11/09/2018 Հայաստան

Վահե Գրիգորյանը՝ սկանդալային հեռախոսազրույցի այն հատվածի մասին, որտեղ իր անունն է նշվում

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝  անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցի այն հատվածին, որտեղ իր անունն է նշվում։  

«Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաև իմ անունը: Որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:

«ՍԽ - Ընգեր որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
ԱՎ – Ահա, ահա:
ՍԽ - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի:
ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:
ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաև ինքը Եվրոդատարանում ա չէ ներկայացնում»:

Թեկուզև այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու անհրաժեշտություն զգում եմ, քանի որ մարդկանց մոտ կարող են բնականորեն հարցեր առաջանա այս հատվածի վերաբերյալ:

Ինքս, որպես այս գործով 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով ներգրավված եմ այս քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ: Միաժամանակ նաև ես հանդիսանում եմ տուժողների ընտանիքների ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացված նրանց դիմումի շրջանակներում: Եւ այս երկու կարգավիճակներն էլ պահպանում եմ առ այսօր:

Ես ոչ միայն Ս. Խաչատրյանի կողմից նշված մեկ օր (չգիտեմ որ օրվա խոսակցություն է, այդ պատճառով էլ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել) , այլ մի շարք անգամներ հանդիպումներ եմ ունեցել վստահորդներիս և ընդհանուր գործին վերաբերվող հարցեր քննարկելու համար, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:

Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից և ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի և տուժողների իրավահաջորդների անունից:

Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար: Դրանք, մասնավորապես եղել են մեր` ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշումները, որը ես զարմանքով հենց պարոն Ս. Խաչատրյանից տեղեկացել էի, որ բացակայում են գործից, մինչդեռ կառավարությունը ՄԻԵԴ-ից այդ փաստաթղթերը վաղուց պաշտոնապես ստացել էր: Նմանապես և փաստաթղթերի լայնածավալ փաթեթ ստանալու ՀՔԾ կողմից մեր ներկայացրած միջնորդությունը կամ խնդրանքը երբեք անհետևանք չի մնացել:

Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել և ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել և համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների:

Ես չգիտեմ, թե այդ խոսակցության մեջ նշված իմ հանդիպումը երբ է եղել, որպեսզի հասկանամ, թե ինչ կամ որ ելույթիս մասին է խոսքը, բայց հաստատապես կարող եմ ասել, որ այդ ես եմ, որ կարող եմ այս գործի շրջանակներում որևէ պաշտոնյայի արգելել իմ վստահորդներին կամ նրանց գործին վերաբերող որևէ հանգամանքի վերաբերյալ արտայատվել կամ չարտահայտվել: Նույնը վերաբերում է նաև ՀՔԾ պետին: Չնայածև և իմ, և պարոն Ս. Խաչատրյանի երկարաժամկետ ընկերական հարաբերություններին, որոնց սկիզբը դեռևս մեր ուսանողական տարիներից է, ես այս գործի շրջանակներում հատկապես որևէ անձնական հարաբերության տուրք տալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ` ինքս իմ առջև որեւէ բարոյական իրավունք:

Գուցեև իր խոսքը կարող է կասկածի տեղ տալ, որից հնարավոր լիներ մտահանգել, որ ես կատարել եմ հրապարակում ՀՔԾ պաշտպանելու համար վերջինիս առաջարկով, ապա ասեմ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ ոչ թե ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն է ինձ առաջարկել երբևէ խոսել նախաքննության մարմինի գործողությունների, պաշտպանության կողմից պաշտպանական գծի, գործով մեղադրանքների, այս գործի քաղաքական և իրավական ասպեկտների մասին, այլ այդ ես եմ արել և անելու հընթացս այնքան, որքան որ դրա անհրաժեշտությունը կլինի: Եւ ինձ համար սա չունի այլընտրանք, քանի որ իմ վստահորդների հարազատների խախտված իրավունքների գործին վերաբերող առաջընթացը իրականություն է դարձել հենց այն ՀՔԾ սույն գործով ներգրավված կազմի խմբի կողմից, որի հետ մենք համագործակցում ենք, և դրան օժանդակող ԱԱԾ ուղեկցող:

Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել և իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին և, անհրաժեշտության դեպքում նաև` դատախազության մարմիններին: Դա տեղի է ունեցել ոչ միայն գրավոր դատավարական փաստաթղթեր տրամադրելով, միջազգային իրավունքի կարգավորումների մասին մեր դիրքորոշմամբ դատավարական գործընթացներին մասնակցելով, այլ նաև հենց դատավարական գործընթացին ուղիղ միջամտությամբ` վճռաբեկ բողոք ներկաայցնելով և հայտնի կալանքի գործին ուղղակի մասնակցելու միջոցով:

ՀԳ. Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների և ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ և ԱԱԾ անձնակազմերն այս գործով, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի և երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի և կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) կողմից իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինի առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եւ, որպես այդպիսին և հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե’ իմ, թե’ վստահորդներիս լիակատար աջակցությունը և առանց սեթևեթանքի:

ՀՀԳ. Ես նույնիսկ պահպանության ծառայությունից չեմ օգտվում և հրաժարվում եմ զենք կրել այս ողջ ընթացքում: Այդ ինչը, ըստ ոմանց, պետք է ինձ համար որևէ ազդեցության հետևանք առաջացնի, որ ինքս իմ վստահորդների շահերի հաշվին որևէ մեկի հետ համագործակցեմ, ինչպես վերջերս որոշ հայտնի լրատվական շրջանակներ և նրանց սատելիտներ տարածում էին: Իսկ եթե իմ անելիքը բխելու է իմ վստահորդների շահերից, ապա կներեք, այ այդ շահերի պաշտպանության նպատակով ես ձեռնպահ չեմ մնալու որևէ օրինական գործողությունից, թեկուզև այն իմ հեղինակության վրա ոչ միանշանակ անդրադառնա. նրանց իրավունքների պաշտպանությունն իմ հեղինակության սնելու միջոց չի, անհրաժեշտության դեպքում` հակառակը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}