Սփյուռքահայ համայնքերի մեր ատաշեները զբաղվելու են բացառապես համայնքային խնդիրներով. նախարար
ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանն այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրրքվեց վերջինիս՝ տարբեր սփյուռքահայ համայնքներում ներկայացուցիչներ նշանակելու մասին մտադրությունից։ Պատգամավորը հարցրեց, թե ինչ գործառույթներ են ունենալու այդ մարդիկ, և այդ դեպքում ինչո՞վ են զբաղվելու դիվանագիտական ներկայացուցչությունները։
«Նախկին իշխանությունների օրոք Սփյուռքի հետ հարաբերությունները սահմանափակվել են բացառապես Սփյուռքից նյութական աջակցություն ստանալու ակնկալիքներով։ Այսօր նոր կառավարությունը բոլորովին նոր որակի մոտեցում ունի։ Մենք գտնում ենք, որ երկկողմ փոխշահավետության հիմքի վրա պետք է դրվեն հարաբերությունները։ Այսօր մենք ստեղծելու ենք մի պետություն, որը կանգնած է լինելու Սփյուռքի թիկունքին։
Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը՝ կապված մեր ներկայացուցիչների հետ, մեր նախարարությունը քննարկումների մեջ է ԱԳՆ-ի հետ։ Դիվանագիտական կորպուսների գործառույթներից չի բխում ներհամայնքային կյանքին խառնվելը, այլ գործառույթներ ստանձնելը։ Մեր պայմանական ասած ատաշեները զբաղվելու են բացառապես համայնքային խնդիրներով, գնալու են դպրոցներ, հասկանալու են ներհամայնքային խնդիրները»,- ասաց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին