Արմեն Սարգսյան. Երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները
Երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները, տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ և այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել: Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար:
Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար և այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Արտգործնախարար Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին
- Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը