Չեմ կողմնորոշվում. Գալուստ Սահակյան
«Չեմ կողմնորոշվում, որովհետև, ըստ էության, իբրև թե կառավարություն ունենք, բայց միայն Նիկոլ Փաշինյանն է՝ համ խոսում է, համ կատարում է, համ ոչնչացնում է, համ գնում է առաջ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի իշխանության ժամանակ էլ միայն Սերժ Սարգսյանը չէ՞ր հրամաններ տալիս, պատգամավորը պատասխանեց. «Նա տալիս էր հրամաններ՝ ըստ իր պաշտոնի։ Երբ Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր, նա իրավունք ուներ իր կարծիքը հայտնել, ասել, քննարկել, մինչդեռ ասեմ Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումը՝ որևէ հարց լուծելուց բավականին մեծ քննարկումներ էին տեղի ունենում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը