Իտալիայում հայտնաբերվել է յուրահատուկ ամֆորա՝ հռոմեական ոսկյա մետաղադրամներով
Իտալիայի հյուսիսում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են յուրահատուկ ամֆորա (անոթ), որում եղել են հին հռոմեական ոսկյա մետաղադրամներ։
Իտալիայի մշակույթի նախարարության տեղեկություններով, ամֆորայում պահվել են Հռոմի կայսերական ժամանակաշրջանում օգտագործված հարյուրավոր ոսկյա մետաղադրամներ (6 կամ 5-րդ դարերի), որոնք կարող են արժենալ միլիոնավոր դոլարներ։
«Մենք դեռևա չգիտենք գտածոյի պատմական ու մշակութային արժեքը, սակայն այդ տարածաշրջանը իսկական գանձարան է մեր հնագետների համար»,-լրագրողներին ասել է նախարար Ալբերտո Բոնիսոլին։
Հաղորդվում է, որ ամֆորան հայտնաբերվել է Շվեյցարիայի հետ սահմանին գտնվող Կոմո քաղաքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը