Իրավունք 15:39 13/09/2018 Հայաստան

ՀՔԾ. Բանկի վրա զինված հարձակում կատարած պաշտոնյայի գործն ուղարկվել է դատարան

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դ. Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ըստ առաջադրված մեղադրանքի` Դ. Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը` իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը` Դանիել Դանիելյանը նույն շարժառիթներով փորձել է սպանել նաև մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա. Մկրտչանը  ակտիվ դիմադրել է, ապա` թաքնվել:

Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին  շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դ. Դանիելյանը զենքով և նռնակով սպառնալով` պահանջել է իրեն տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Ա. Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դ. Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ 79.200.000 ՀՀ դրամը, 53.318.100 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլարը, 23.066.637 ՀՀ դրամ 3 լումային համարժեք 39.690 եվրոն, 1.853.136 ՀՀ դրամին համարժեք 242.240 ՌԴ ռուբլին, 5.224.952 ՀՀ դրամին համարժեք 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1.126.400 ՀՀ դրամին համարժեք 2.980 կանադական դոլարը, 73066 ՀՀ դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92.379 ՀՀ դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը հանձնել է Դ. Դանիելյանին, ով դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի:

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, ով  հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է:

Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով` Դ. Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել: Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի և այլոց օգնությամբ վնասազերծել է Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ի դեպ, քննությամբ պարզվել է նաև, որ Դ. Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձև նռնակից բացի, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են Դ. Դանիելյանի բնակարանի խուզարկության ժամանակ:  

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Իջևանում «ՏաՀույս» երգչախումբը քայլերթի մասնակիցներին դիմավորեց Հայաստանի և Արցախի օրհներգերով
Կիրանց գյուղից մեկնարկած քայլերթի մասնակիցներն, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, արդեն Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}