Գաղտնալսումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռն ընդդեմ Մեծ Բրիտանիայի՝ Սնոուդենի բացահայտումներով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ընդդեմ Մեծ Բրիտանիայի վճիռ (Big Brother Watch and Others v. the United Kingdom), որով նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից զանգվածային վերահսկողությունը խախտում է մարդու իրավունքները, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական կյանքի իրավունք)։
Այս գործը Եվրոպական դատարան է ներկայացվել մի շարք կազմակերպությունների կողմից, որոնց մեջ է նաև Amnesty International-ը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Big Brother Watch-ը, երբ ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը բացահայտեց բրիտանական զանգվածային հսկողությունն ու հետախուզական այլ մարմինների հետ այն կիսելու պրակտիկայի մասին։
Սնոուդենը բացահայտել էր, որ անվտանգության ծառայությունները զանգվածաբար տվյալներ են հավաքում ՝ ներառյալ հեռախոսային զանգեր, հաղորդագրություններ, ինտերնետային հաղորդակցույթուն՝ անկախ հանգամանքից մարդիկ կասկածվում են հանցագործության մեջ, թե ոչ։
ՄԻԵԴ-ը նաև գտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ չի եղել բավարար պաշտպանություն՝ ապահովելու լրագրողական աղբյուրների գաղտնիությունը։
Սակայն դատարանը գտել է, որ օտարերկրյա կառավարությունների հետ տեղեկությունների կիսումը Կոնվենցիայի խախտում չէ։