Շարմազանովն Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տալ
«Ես վստահ եմ, որ գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը պլանավորված երկար ակցիա է, և ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ ձայնագրություններ հայտնվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողներինհետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների հարցին, թե պատգամավորի կարծիքով գաղտնալսումն ու՞մ կողմից է արվել, նա պատասխանեց. «Սա իմ կարծիքն է, ես ենթադրում եմ, որ սա արվել է ՀՀ երկրորդ նախագահի ու նրա փաստաբանների կողմից։ Որովհետև ես քաղաքական թիմ այստեղ չեմ տեսել, ես տեսնում եմ մի քանի փաստաբան, նկատի չունեմ այն մարդկանց, ովքեր ներկայացնում են նրան դատարանում, այլ մարդկանց, ովքեր զբաղված են Քոչարյանի փաստաբանությամբ, և դրան միացել է ՀՀԿ-ն»։
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանն անդրադարձավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Եթե Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինչ-որ իքս մարդը կամ կառույցն է գաղտնալսել, ապա ոչ թե այդ մարդն ու կառույցը պետք է արդարանան կամ ապացուցեն իրենց անմեղությունը, այլ հենց Ալեն Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս, կոչ եմ անում առանց վարանելու գնալ համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տալ, թե ի՞նչ գիտի այն բանի վերաբերյալ, թե ո՞վ է գաղտնալսել, եթե նա դա չի անում, ուրեմն մենք գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,- ասաց Շարմազանովը։
Նա հավելեց, որ գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունն իր համար մտահոգիչ է, իսկ որ ամենավտանգավորն է, պետականությանը կարող է իսկապես վտանգ սպառնալ։
Հարակից հրապարակումներ`
- Երկար բանավեճից հետո՝ ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով
- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումն իրարանցում է առաջացրել
- Կոստանյանը պարզաբանում է. «Կանոնակարգի խախտում չկա»
- Յուրաքանչյուրի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը վտանգված է. Կոստանյան
- ԱԺ-ն կգումարի արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան