Չեխիայում կողմ են դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուն
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմենը, վարչապետ Անդրեյ Բաբիշը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ աջակցություն են հայտնել երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցին: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Times of Israel-ին:
Քաղաքական գործիչների այս հայտարարության մեջ նշվում է, որ Երուսաղեմում Չեխիայի հյուպատոսության բացումն առաջին քայլն է, որպեսզի չեխական դիվանագիտական առաքելությունը տեղափոխվի այդ քաղաք: Դրանից հետո Չեխիան նախատեսում է Երուսաղեմում այլ չեխական հաստատություններ բացել:
Սակայն Չեխիայի դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխելու մասին ժամկետներ դեռևս չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմից վերադարձրել է Թել Ավիվ:
Հարակից հրապարակումներ`
- Պարագվայը չի ցանկացել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
- Պարագվայը Երուսաղեմում դեսպանատուն է բացել
- Լավրովը հայտնել է, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանության բացմանը բացասաբար է վերաբերվում