Գագիկ Հարությունյանը դատավորներին ներկայացրել է Խունդկարյանին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորել է Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս:
«Մենք պետք է կարողանանք ատեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»,-ասել է Հարությունյանը։
Գ. Հարությունյանն անդրադարձել է նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեա¬թերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ:
Հիշեցնենք նաև, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Արման Մկրտումյանի հրաժարականից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ
- Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
- Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան