Գերմանիայում տեղադրվել է Հիտլերի ողջույնով գայլերի արձաններ
Գերմանիայի Շեմնից քաղաքում տեղադրվել է գայլերի բրոնզե արձաններ, որոնք Հիտլերի ողջույնն են ներկայացնում։ Արձանների տեղադրումն ուղղված է այդ տարածքում «աճող ատելության» դեմ։
10 արձանի հեղինակը գերմանացի քանդակագործ Ռեյներ Օպոլկան է։ Արձանները տեղադրվել են Կառլ Մարքսի արձանի դիմաց ու մնացել մոտ 9 ժամ։
Նշենք, որ վերջին շաբաթներին քաղաքում անցկացվում են աջ-ծայրահեղականների բողոքի ակցիներ, որի պատճառը դարձավ գերմանացի տղամարդու սպանությունը, որը ենթադրաբար կատարել են 2 միգրանտներ։
Նշվում է, որ գալյերի արձանների տեղադրման գաղափարը եկել է նացիստներից ու աջ արմատականերից, ովքեր իրենց բնութագրում են որպես «գայլեր»։
«Բռնությունը, արմատականությունն ու ֆանատիզմը լուծումներ չեն ստեղծում»,-ասում են ակցիայի կազմակերչպիչները։ Այս արձանները տեղադրվել են նաև Գերմանիայի այլ քաղաքներում՝ ներառյալ Բեռլինն ու Դրեզդենը։