Տող գյուղում անցկացվել է Արցախյան գինու ավանդական փառատոնը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, հյուրեր արտերկրից:
Նշենք, որ Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ ունի խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց