Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը
Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը առանձին երկրների՝ ԵՄ-ից դուրս գալը չէ, այլ նեոնացիզմը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Ռիգայում՝ Արրայոլուշ (Arraiolos) խմբի գագաթաժողովից հետո: Նա նշել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք պետք է կայանան 2019 թվականի մայիսին, կդառնան ամենակարևորներից մեկը եվրոգոտու ստեղծումից հետո, հաշվի առնելով տարածաշրջանում նեոնացիզմի վերածնունդը:
«Հուսով ենք, որ այդ սպառնալիքը չի հաղթի: Հուսով ենք, որ Եվրոպայի ժողովուրդները միաձայն կասեն՝ No pasaran: Մենք սպառնալիք տեսնում ենք»,- ընդգծել է նա: Նախագահի խոսքով, եվրոպացիները պետք է որոշեն, ինչպիսի Եվրոպա են ուզում տեսնել ապագայում:
«Պոպուլիզմի և նեոնացիզմի բոլոր այդ ձևերը, որոնք քողարկված են իբր հայրենասիրության թիկունքում, մի նպատակ ունեն՝ վերածնել անցյալի մղձավանջները, որոնք ավերել էին Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը»,- հայտարարել է Պավլոպուլոսը:
Նա կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին պայքարել նման երևույթների դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան