Չարենցավանում 22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար փնտրվող անձը հայտնաբերվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին՝ 2018 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ «Չարենցավան» բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 22 ամյա երիտասարդ, ով հետագայում ճանաչվել էր տուժող:
Հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փնտրվում էր նույն քաղաքի` 1977թ. ծնված բնակիչը: 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Չարենցավանի բնակիչ, 1977 թվականին ծնված քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան