Վաղը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև
Սեպտեմբերի16-17-ը հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 16-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-ին` առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ