Քաղաքական 19:44 17/09/2018 Հայաստան

Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան

«Մենք ուզում ենք լույս լինել Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Այն տեսակետները, ինչ մենք այս օրերին հնչեցրեցինք, այդ լույսի ներքո էր, բարին, լավը կամենալու սրտացավությունից էր։ Հեչ  պետք չէր, որ Հայաստանի վարչապետն անդրադառնար դրան ու փորձեր դրանում ինչ –որ բան տեսնել»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում Էրեբունի վարչական շրջանում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Շարունակելով իր խոսքը՝ նա ասաց. «Հավատացնում եմ ձեզ, փոքր երեխաների լեզվով ասած ամպի չափ երևակայություն է պետք ունենալ, որ մտածեն, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ նրանց հետ բերելու համար։ Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք ասում, որում մեղադրում եք բոլորին։  Եթե ձայն չես հանում, մեր ժողովուրդն այսպիսի ասացվածք ունի՝ «Լռությունը համաձայնության նշան է», ձայն ենք հանում, ասում ես՝ ինչի եք ձեր վրա վերցնում։ Հիմա ինչպե՞ս անենք։ Մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել։ Խորապես համոզված եմ, խոսքս ուղղում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվել, հոգնել է իր հետ կռվելուց։ Հերիք է ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու ինչերից խոսենք։ Հերիք է, չկա էդ բանը։

Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես։ Բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ ՝ ՀՀԿ-ն, թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սև ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն ԲՀԿ-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը, ՀՅԴ-ն իր 7 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքը։ Մենք եկանք, քվեարկեցինք։ Բա էդ ասելու ձև է։ Ասում եք՝ երբ որ վարչապետ էի գալիս, ընդամենը 4 ձայնի ակնկալիք ունեի,  այդ 4-ից մեկն էլ իմ սեփականն էր։ Ես  կարծում եմ, որ հաստատ մտածել եք, որ այդ 4-ից մեկն էլ իմն է, չէ՞ պարոն վարչապետ։

Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը մենակ նրանում չէ, որ ով ձեզ հետ քայլել է, նա էլ պետք է լինի։ Եթե ուզում եք միայն ձեզ հետ քայլածներով իշխանություն ստեղծել,  իրանց տեսակետն եք հաշվի առնում, միայն իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք չեմ անդրադառնա։ Բայց դուք էլ այդ դեպքում մտածեք՝ ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց, որովհետև այն ուժերը, թվարկածս երկու ուժը, խմբակցության մնացած 4 անդամներն էլ կանգնած են եղել ձեր կողքին, հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք։ Հիմա նայում եմ, այդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք՝ ինչ անենք, բա ոնց եք այս խնդիրը լուծելու։ Բա այստեղ մտածելու բան չկա։ Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո և հանդուրժողականության  մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջիվերջո Ազգային ժողով է գալու, ու այդ մարդիկ, ովքեր ձեզ մեկ անգամ օգնել են, կարող է հիմա չօգնեն։ Այստեղ է սրտացավությունը։ Իհարկե, միանշանակ ուզում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Արամ Սարգսյանի խոսքով, Հայաստանը բազմաթիվ վտանգներ ունի, պետք է այդ ուղղությամբ մտածել, ելույթներ ունենալ, հայտարարություններ անել,  այս երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի, դրանց է պետք անդրադառնալ. «Թե չէ հայտարարում ենք՝ գյուղատնտեսությունը, նոր տեխնոլոգիաներն առաջնահերթ ճյուղեր։ Շատ հեշտ  բան է, հայտարարում ենք ու ոչ մի բան չենք անում»։

«Եկեք գործ անենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի, եկեք իրար հարգենք, ու ոչ մի հակահեղափոխություն չի լինի։ Եթե ասում եք, որ Հայկ Մարությանը 99 տոկոս  հավաքի, թող հավաքի, թող ձեր սրտով լինի։ Բայց դրանով դուրս կգա, որ «Իմ քայլը» դաշինքը հենց հակահեղափոխական ուժ է, որ ինքը հաղթեց ինքն իրեն, որովհետև, պարոն վարչապետ, դուք ինքներդ բազմաթիվ անգամ հայտարարել եք, դեմ եք խոսել միակուսակցական համակարգին։

Տո որ ես հեղափոխական էի, հլը ո՜ւր, ովքեր ո՜ւր էին... Ինձնից ի՞նչ հակահեղափոխական, կամ այստեղ հավաքվածներից ինչ հակահեղափոխական»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ Երևանը պետք է ունենա կառավարման փորձ, գիտելիք ունեցող քաղաքապետ․ «Ախր մարդը նախ պետք է գոնե մի քիչ թաղապետ աշխատած լինի, թաղապետի տեղակալ եղած լինի, գործադիր իշխանության մեջ որևէ բան արած լինի, հասկանա  այդ մեխանիզմն ինչպես են վարում։ Հո այդպես չէ։ Մարդկային առումով բոլորն էլ շատ լավն են։ Բայց հո չի կարելի...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}