Քաղաքական 10:40 17/09/2018 Տարածաշրջան

Ալիևը վերականգնում է հավասարակշռությունը՝ որդուն բանակ ուղարկելով

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում որևէ լուրջ զարգացում չկա՝ հակամարտությունը մնում է սառեցված, խնդիրները՝ չկարգավորված։ Արտաքին այս թվացյալ հանգստության հետ կոնտրաստի մեջ է հակամարտության հետ անմիջական կապ ունեցող հասարակություններում՝ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում տիրող մտահոգությունները՝ կապված ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարի հետ։ Բոլոր երեք դեպքերում էլ հանրային քննարկումներում առաջնային տեղ են զբաղեցնում պատերազմի և խաղաղության դիլեման։ Գրեթե չկա մեկ միջազգային այց կամ դիվանագիտական հանդիպում, որում չարծարծվի ԼՂ հիմնախնդիրը։

Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել լայն իմաստով ուժային հավասարակշռության ապահովման խնդրում։ Եթե ռազմական, կոշտ ուժային տեսակետից առաջին համարով խաղում է Ադրբեջանը, ապա փափուկ ուժի, այն է ոչ ռազմական, քաղաքական, իրավական, բարոյական տեսակետից Ադրբեջանը հետպնդողի դերում է։ Եվ սա բխում է հակամարտության վերաբերյալ կողմերի պատկերացումներից և լուծման մեթոդների նախապատվությունից։

Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, որը խարսխվում է նավթագազային կապիտալի վրա, ենթադրում է նախապատվություն ուժային լուծումների նկատմամբ, թշնամական հռետորաբանություն հայերի նկատմամբ, ուժի և սպառնալիքի ցուցադրում, երբեմն էլ կիրառում։ Վերջին օրինակներից էր սեպտեմբերի 15-ին Բաքվում կայացած ռազմական շքերթը՝ նվիրված Բաքվի «ազատագրմանը բոլշևիկա-դաշնակցական օկուպացիայից», որի հիմնական ուղերձը պատգամավոր Այդին Միրզազադեի խոսքով այն էր, որ «նման շքերթներ մոտ ապագայում կանցկացվեն Ստեփանակերտում (նրա խոսքով՝ Խանքենդի), Շուշիում և Ադրբեջանի ներկայումս օկուպացված այլ տարածքներում»։

Հարևան երկրում պատմության խեղաթյուրված, հակահայկական գույներով ներկայացումն արդեն իսկ ընդունված պրակտիկա է, ինչը խրախուսվում և հովանավորվում է «մեծ եղբոր»՝ Թուրքիայի կողմից։ Այս անգամ ևս Թուրքիայի նախագահը ներկա էր այդ միջոցառմանը և կրքերը բարձր պահելու համար ադրբեջանական միլիտարիստների ականջը շոյող արտահայություններ արեց հայ-թուրքական սահմանը փակ պահելու և ԼՂ հարցում Ադրբեջանին սատարելու մասին։

Նման հանգամանքներում Հայաստանը ստիպված է լինում մտնել սպառազինության մրցավազքի մեջ և քայլեր ձեռնարկել պաշտպանողական կարողությունների մեծացման ու ագրեսորի զսպման ուղղությամբ։

Մյուս կողմից՝ փափուկ ուժի դիրքերից Հայաստանն է առաջնորդում, այսպես ասած, խաղը։ Հատկապես սա ակնհայտ դարձավ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանի վերաբերյալ դրական ընկալումն էլ ավելի բարձրացավ  միջազգային հանրության մոտ։

Առանց այդ էլ Ադրբեջանը մշտապես բողոքել է, որ տարբեր դերակատարներ Հայաստանի նկատմամբ առանձնակի համակրանք են դրսևորում և փորձել է ագրեսիվ ու հաճախ կեղտոտ լոբբինիգի միջոցով իր համար «գնել» դրական կերպար։ Ներկայումս առավել ևս, երբ Ադրբեջանը հայտնվել է ոչ ժողովրդավարական երկրների անցանկալի ցուցակում վերջնականապես ամրապնդվելու հեռանկարի առաջ, Ալիևյան կլանը փորձեր է կատարում Հայաստանին պատասխանել «փափուկ ուժային» հավասարակշռումով, ինչը ոչ միշտ է ծառայում իր նպատակին։

Այս շարքից է  սեպտեմբերի 12-ին նախագահ Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ-ն չպետք է աչք փակի Հայաստանում տեղ գտած մարդու իրավունքների զանգվածային խախտումներին և «ժողովրդավարության քողի տակ նոր բռնապետական ռեժիմի ձևավորմանը»։ Նման դեպքերում երեսպաշտությունն այնքան աչքի զարնող է, այնքան կուրացնող, որ ԵԱՀԿ-ն էլ, մյուսն էլ ստիպված են լինում երկու ձեռքով «աչքերը փակել»։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զ․ Մնացականյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին, Արդբեջանի հայատյաց հռետոբանության մասին ասել է, որ «ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք»: Ադրբեջանի վերաբերյալ այս կարծիքը կիսում են շատ միջազգային դերակատարներ։ Ահա նույնիսկ նման պայմանները չեն կաշկանդում նախագահ Ալիևին ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ զրույցներ ունենալուց։ Ավելին հաճախ նա չի խորշում դիմացինին պարզ կրկնօրինակելուց, ինչը կարող է աներևակայելի դրսևորումներ ստանալ՝ ադրբեջանական սփյուռք, ցեղասպանություն...։

Երեկ այս շարքին ավելացավ ևս մեկը. Բաքվում Հեյդար Ալիևը զինվորական ծառայության երդում է տվել հոր՝ նախագահ Ալիևի և մոր՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ներկայությամբ։ Եթե հիշենք, որ ընդամենը 1-2 ամիս առաջ Հայաստանի վարչապետն էր իր որդուն բանակ ճանապարհում, ապա ինչպես ասում են, մեկնաբանություներն ավելորդ են։

ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի վարչապետը վերջերս նոր կամ ոչ այնքան նոր տարրեր է առաջ քաշել՝ Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի կազմում լինելու հնարավորությունը և բանակցություններում Արցախի անմիջական մասնակցությունը։ Դժվար է ակնկալել, որ Ադրբեջանի իշխանությունները կկրկնօրինակեն այս մտքերն ու կբանակցեն Արցախի հետ։ Պատասխանն ավելի շուտ կլինի ուժային հարթության մեջ՝ կրակոցների ու զորվարաժությունների տեսքով, ինչին էլ ականատես ենք լինում վերջին օրերին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}