Գերմանացի բոդիբիլդերը միանգամից 100 չափաբաժին սուշի է կերել
Բավարիայում գտնվող ճապոնական ռեստորաններից մեկի սեփականատերն արգելել է գերմանացի բոդիբիլդեր Յարոսլավ Բոբրովսկուն այցելել իր ռեստորան։ Պատճառը մարզիկի նախորդ այցն է եղել, որի ընթացքում նա կերել է 100 չափաբաժին սուշի ու վճարել ընդամենը 16 եվրո։
«Վեստի.ռու»-ն մանրամասնում է, որ ռեստորանին վճարում են միայն մուտքի համար, կարող են նստել այնքան, որքան ցանկանան։ Մարզիկն էլ վճարել է ու կերել այնքան սուշի, որը կբավականացներ առնվազն հինգ մարդու։
«Դա աննորմալ է։ Ես 13-րդ ափսեից հետո մեռած կլինեի, իսկ նա ամեն անգամ նոր չափաբաժին է պատվիրում, յուրաքանչյուրում 5-7 կտոր։ Մյուս հյուրերը զարմացած հարցնում էին՝ մեզ համար մնա՞ց սուշի»,-զարմանքն արտահայտել է ռեստորանի սեփականատերը։
Մարզիկն էլ արդարացել է, որևէ կանոն չի խախտել։ Իսկ արտասովոր ախորժակն էլ պայմանավորել է դիետայով, որի համաձայն 20 ժամ ոչինչ չի ուտում, ապա ուտում է ինչ որքան սիրտն ուզի։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ