4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն
Ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրներ կատարելու, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու և մարտական պատրաստականությունը, զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկություններն ստուգելու նպատակով սեպտեմբերի 17-ից 19-ը 4-րդ զորամիավորումում, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ, անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունիցհայտնում են նաև, որ սեպտեմբերի 17-ից 3-րդ զորամիավորումում մեկնարկել են ենթակա զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ, որոնց նպատակը մասնագիտական հմտությունների և կարողությունների ամրապնդումն ու կատարելագործումն է: