Հունգարիայի վարչապետը Պուտինին խնդրել է երկարացնել «Թուրքական հոսքը»
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է լրջորեն մտածել «Թուրքական հոսքը» մինչև Հունգարիա և ավելի հեռու հասցնելու շուրջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»:
«Գաղտնիք չէ, որ Հունգարիան ցանկանում է՝ գազատարն ավելի երկար անցնի իր տարածքով»,- նշել է քաղաքական գործիչը Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո:
Պուտինը նման հնարավորությունը չի բացառել: Ապագայում «Թուրքական հոսքի» ցամաքային շարունակություններից մեկը կարող է անցնել Հունգարիայի տարածքով, հայտարարել է նա:
Կողմերը նաև պայմանավորվել են գազամատակարարման շուրջ՝ մինչև 2020 թվականը, երբ կլրանա գործող պայմամագրի ժամկետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց