Երեք մատով ծափահարող Բանդերասը
Ինտերնետ-օգտատերերին ծիծաղեցրել է դերասան Անտոնիո Բանդերասի ձեռքերով տարօրինակ շարժումները, որոնք նա ցուցադրել է «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ Դերասանը ծափահարել է երեք մատով։ Տեսագրությունը մեմ է դարձել։
Վեստի.ռու կայքը, հղում անելով Sun-ին, գրում է, որ Թվիթերի օգտատերերը նշել են, որ Բանդերասի շարժումները ծափահարելու ամենատարօրինակ տեխնիկան էր, որ երբևէ տեսել են։
Whaaat is this clap from Antonio Banderas? #Emmys pic.twitter.com/5wawlS0RVJ
— Siobhan Morris (@siomo) September 18, 2018
Բանդերասի արարքը համեմատել են դերասանուհի Նիկոլ Քիդմանի ծափահարության հետ, ով «Օսկար» 2017-ի ժամանակ նույնպես բավականին անսավոր ձևով էր ծափահարել։
«Եթե մենք մեմ էինք սարքել Նիկոլ Քիդմանից, ապա ուղղակի պարտավոր ենք նման կերպ վարվել Բանդերասի հետ»,- գրել է օգտարերից մեկը։
Why does Nicole Kidman clap like The Grinch?! pic.twitter.com/dhzN7Og8xC
— Mike Lopes (@MichaelLopriore) February 27, 2017
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը