Թրամփը Ռուսաստանի գործողություններն ագրեսիվ է որակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական կողմի գործողություններն ագրեսիվ է որակել։ Այս մասին նա ասել է լեհ գործընկերոջ՝ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Գազետա.ռու»-ն։ա
ԱՄՆ առաջնորդին հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանն իրենից սպառնալի՞ք է ներկայացնում Արևելյան Եվրոպայի համար։
«Կարծում եմ՝ սա շատ ագրեսիվ իրավիճակ է։ Ռուսաստանն ագրեսիվ է գործում»,- հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը հարգում է ուժը և վճռականությունը, ինչպես մյուս երկրները։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ամերիկյան կողմն ամրացրել է իր զինված ուժերը, և Ռուսաստանը դրան հարգանքով է վերաբերում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը