ԶԼՄ-ները պարզել են՝ ինչպես է Թրամփը վերաբերվում իր վարսահարդարմանը
Ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսը պնդում է, որ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփի հետ հարաբերությունների մասին նա գրում է իր «Ամբողջական բացահայտում» գրքում, որտեղ անդրադարձ կա նաև Թրամփի վարսերին։
Դենիելսի խոսքերով, Թրամփը գիտի, որ իր վարսերը «ծիծաղելի են», քանի որ ինքը ճաղատություն ունի։ Միևնույն ժամանակ, իբր շատ աստղային ստիլիստներ նրան առաջարկել են կարգի բերել վարսերը, սակայն Թրամփը չի ցանկանում։
«Սա իմ գործն է։ Այն իմ առանձնահատկությունն է»,-մեջբերում է Թրամփի խոսքերը Դենիելսը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը