Դեսպան. Հեքիաթներին պետք է հավատալ
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը պնդում է՝ հեքիաթներին պետք է հավատալ. դրանք նաև իրականանում են:
«Հայ ժողովրդի մեծ բարեկամ, լեհ ժողովրդի մեծ զավակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին աշխարհում առաջին հայկական խաչքարն իր ողջ հմայքով շողում է Լեհաստանի գլխավոր Եկեղեցու՝ Վարշավայի Աստծո արարչագործության տաճարի բակում: Այն իմ և Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել Մինասյանի նվերն է Լեհաստանին»,-տեղեկացրել է դեսպանը։
Խաչքարի բացումը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 12.00-ին:
Եվ մեկ հայկական խաչքար սեպտեմբերի 23-ին օծվելու է Լեհաստանի Կուրով քաղաքում։
Համայնքային Եկեղեցում մատուցվելու է Հայ Կաթողիկե Եկեղեցու կարգով Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում հանդիսավորությամբ օծվելու է Հայաստանից բերված Հայկական Խաչքարը՝ ի հիշատակ հայկական արմատներով նշանավոր լեհ հոգևորական, փիլիսոփա, գրող, պետական և հասարակական գործիչ, Լեհաստանի Առաջին Հանրապետության կրթության առաջին նախարար Գժեգեժ Պիրամովիչի (Գրիգոր Փիրումյանի)։
Խաչքարը Հայաստանից Լեհաստան բերվել և Եկեղեցուն նվիրաբերվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Ռաֆայել Մինասյանի հանգանակությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը