Պաղեստինը Ղրիմի հարցում պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը
Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը Ղրիմի թերակղզու կարգավիճակի հարցում սատարում է Ռուսաստանին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Իզվեստիային»։
Դեսպանի խոսքով, պաղեստինյան կողմը հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել Ղրիմում և սատարում է ազգերի ինքնորոշման իրավունքին։
Նոֆալը հստակեցրել է, որ թերակղզու կարգավիճակի պաշտոնական ճանաչումը կարող է տեղի ունենալ արդիական հարցերի՝ երկկողմ մակարդակով քննարկումից հետո։
Ավելի ուշ հնդկական National Interest պարբերականի սյունակագիր Դուգ Բենդոուն հայտարարել էր, որ Ղրիմը երբեք ուկրաինական չի դառնա։
2014 թվականի մարտին Ղրիմում հանրաքվե էր տեղի ունեցել, որի արդյունքներով թերակղզին դարձել էր Ռուսաստանի տարածքային մասը, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը