Ազնիվ դպրոցականը վերադարձրել է ճանապարհին գտած 10 հազար դոլարը
Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքում ավագ դպրոցի աշակերտը փողոցում դրամապանակ է գտել և տվել օրինական տիրոջը: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով CBS News-ին:
16-ամյա Ռամի Զեյնին (Rhami Zeini) դպրոցից տուն վերադառնալիս նկատել է ճանապարհին ընկած մի պայուսակ: Նա վերցրել է այն և բացել՝ պարզելու համար, թե ում է այն պատկանում:
Պայուսակում եղել է 10 հազար դոլար: Նրա խոսքերով՝ իր կյանքում երբեք այդքան գումար չի տեսել:
Ծնողների հետ խորհրդակցելուց հետո դպրոցականը գտածը տարել է շերիֆի գրասենյակ:
Ոստիկանությանը հաջողվել է գտնել պայուսակի տիրոջը: Կինը երախտապարտ է եղել, երբ նրան վերադարձրել են կորցրած գումարը: Նա Զեյնի 100 դոլար է տվել՝ որպես պարգև:
Ըստ նրա՝ պայուսակը դրել է մեքենայի վրա, հետո մոռացել է այն վերցնել ու նստելով մեքենան հեռացել է: Արդյունքում, ընթացքի ժամանակ պայուսակն ընկել է ճանապարհին, որտեղից էլ դպրոցականը գտել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը