Նախագահի հրամանագրով մի շարք զինվորականների պետական պարգևներ են շնորհվել
Հայաստանի անկախության տոնի առթիվ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք զինվորականների պարգևատրել է պետական պարգևներով:
Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ հոդվածները.
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պարգևատրել՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Օնիկ Վիկտորի Գասպարյանին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր
Արիության մեդալով՝
Հովհաննես Էդուարդի Պողոսյանին
պահեստազորի կրտսեր սերժանտ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր
Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին
թիվ N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Էդվարդ Էդիսոնի Ասրյանին
թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
Գագիկ Կորյունի Զաքարյանին
թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
Ռուբեն Վլադիմիրի Աբրահմայանին
թիվ N զորամասի գլխավոր տեսուչ, գնդապետ
Տիգրան Արամի Մաղաքյանին
թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ
Վազգեն Ստյոպայի Հակոբյանին
թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Մարտական ծառայության մեդալով՝
Սամվել Ռազմիկի Խաչատրյանին
թիվ N զորամասի բաժնի պետ, գնդապետ
Ավետիք Արմենակի Հակոբյանին
թիվ N զորամասի ամբիոնի պետ, գնդապետ
Արմեն Հենրիկի Մաթևոսյանին
թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ
Մեսրոպ Խիկարի Թովմասյանին
թիվ N զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ
Զավեն Գևորգի Խաչատրյանին
թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր
Վազգեն Վոլոդյայի Քոչարյանին
թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր
Մամիկոն Հրաչի Մարգարյանին
թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
Վահագն Վարազդատի Ղուկասյանին
թիվ N զորամասի ավագ սպա, մայոր
Սամվել Սերժիկի Ղուբաթյանին
թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր
Ռոբերտ Ռուբենի Հարությունյանին
թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր
Եգոր Մուրադի Գևորգյանին
թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Արթուր Վահանի Օհանյանին
թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Հարություն Սամվելի Սարգսյանին
թիվ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան
Էրիկ Վալերիի Բեջանյանին
թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան
Գևորգ Վալերիի Հարությունյանին
թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան
Հունան Կորյունի Դոլմազյանին
թիվ N զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ
Սասուն Սամվելի Սաղյանին
թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ
Արթուր Բաբկենի Կոշտոյանին
թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու)
Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանին
թիվ N զորամասի զինծառայող, շարքային (հետմահու)
Սարգիս Ալեքսանի Զաքարյանին, ազատամարտիկ
Արտյոմ Ալյոշայի Մարգարյանին ազատամարտիկ
Մխիթար Հերացու մեդալով՝
Տիգրան Հայկի Պետրոսյանին
թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, բժշկական ծառայության մայոր»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը