Հոլիվուդյան պրոդյուսերները ծեծկռտուք են սարքել
Ամերիկացի հեռուստապրոդյուսեր Թոմ Առնոլդը մեղադրում է Դոնալդ Թրամփի «Թեկնածու» շոուի նախկին պրոդյուսեր Մարկ Բուրնետտին իր վրա հարձակման մեջ։ Վեստի.ռու կայքը, հղում անելով Deadline-ին, գրում է, որ Առնոլդի խոսքով, Բուրենտտը փորձել է իրեն խեղդել։ Առնոլդը կարծում է, որ իր հակառակորդը թաքցնում է շոուի տեսագրությունը, որտեղ Թրամփը ցույց է տալիս, որ ռասիստ և վատ կառավարիչ է։
«Թեկնածու» (The Apprentice) ռեալթի շոուն հեռարձակվել է 2004-2017 թվականներին։ 13 եթերաշրջանի ընթացքում այն վարել է Դոնալդ Թրամփը։ Միլիարդատերը դադարել էր մասնակցել ծրագրին այն ժամանակ, երբ առաջադրեց թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
Պրոդյուսեր Թոմ Առնոլդը պնդում է, որ շոուի ստեղծողներից Մարկ Բուրնետտը թաքցնում է ծրագրի տեսագրությունը, որտեղ Թրամփն իրեն թույլ է տվել կոպիտ և ռասիստական արտահայտությունները։
«Ես պատրաստվում եմ հետևել Բուրնետտին այնքան ժամանակ, մինչև նա չհրապարակի այդ տեսանյութերը»,- հայտարարել է Առնոլդը։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը