ԿԸՀ-ում իրավիճակային վերլուծությունների կենտրոն է ստեղծվում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն:
ԿԸՀ-ից հայտնում են, որ իրավիճակային վերլուծությունների կենտրոնի ստեղծման նպատակն է ուսումնասիրել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող, հանձնաժողովում գործող թեժ գծով ստացվող տեղեկատվությունը, արձագանքելով ներկայացված հաղորդումներին, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ:
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի կողմից ձեռնարկված միջոցների և պարզաբանումների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան