Փաշինյան. Սեպտեմբերի 23-ին ինձ մանդատ կտաք արտահերթ ընտրությունների համար
«Կիրակի օրը մենք քվեարկում ենք գործող խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի Արաբկիրում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, ձեր քվեարկությամբ ինձ մանդատ կտաք խորհրդարանի հետ սկսել այս հարցերով քննարկումները։
Նրա խոսքով, արտահերթ ընտրությունների հարցը դարձել է ներհայաստանյան օրհասական խնդիր, որը հնարավորինս շուտ պետք է լուծել։
«Եվ ուրեմն սեպտեմբերի 23-ին այս հարցում արտահայտեք ձեր կամքը, և ձեր կամքին որևէ մեկը չի կարող ընդդիմանալ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան