ՕԵԿ քաղխորհուրդ. Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում ընդունվել է հայտարարություն։ Կուսակցություն է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ։ Այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:
Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին քարոզարշավի ակտիվ և համակողմանի լուսաբանման համար:
«Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրև կարևորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը:
ՕԵԿ-ը եղել և մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես նաև մարտի մեկի հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու գործում:
Մենք նաև մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարևորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացման համար»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ-ը ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
- ՕԵԿ-ի անցած ճանապարհը եղել է գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ. Մհեր Շահգելդյան