Մեր սերնդի երազանքի իրականացումն էր անկախ պետականությունը. Աղվան Վարդանյան
«Անկախության հռչակման օրը դժվար է մանրամասն վերհիշել, բայց առնվազն մեր սերնդի երազանքի իրականացումն էր անկախ պետականությունը»,- այսօր ՀՀ խորհրդարանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ շարքերից հեռացված նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել՝ անդրադառնալով բացառապես օրվա թեմային:
Աղվան Վարդանյանը շեշտեց՝ իր ցանկությունն է, որ անկախ պետականություն ունենալու խորհուրդը բոլորը գիտակցեին:
«Եվ մեր բոլոր քայլերն անենք մինչև այժմ հարյուրամյա պատմության ընթացքում մեր ձեռքբերումների շարունակման առումով՝ սխալները ուղղելու, ձեռքբերումները հաշվարկելու և առաջ գնալու ուղղությամբ»,-շեշտեց նախկին պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան