Ցավոք, շատ անելիքներ կան, որպեսզի ասենք, որ խորհրդարանը կայացած է. Տիգրան Թորոսյան
«Խորհրդային տարիներին, այո, խորհրդարան կար, սակայն այն չափազանց հեռու էր խորհրդարան լինելու բնույթից: Այս ամենը պետք է հաշվի առնել և պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի խորհրդարանը դառնա լիարժեք խորհրդարան»,- ԱԺ 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Նրա խոսքով, Ազգային ժողովն իսկապես պետք է լինի երկրի գլխավոր քաղաքական մարմինը, որտեղ որոշումներ կկայացվեն:
«Սահամանադրությամբ այն, ինչ սահմանված է, պետք է ամեն ջանք թափել, որ կյանքում էլ այդպես լինի: Օրինակ, այսպիսի հասկացություն կա՝ սահմանադրականություն: Դա այն դեպքերի վերաբերյալ է, երբ կյանքն ու սահմանադրությունն իրար համապատասխանում են: Սա չափազանց կարևոր է: Կարելի է ունենալ գեղեցիկ Սահմանադրություն, բայց եթե երկրում սահմնադրականություն չկա, այդ նորմերը հասարակության զգալի մասին սեփականությունը չեն, և հասարակությունը չի համարում, որ այդ նորմերով պետք է իր կյանքը կարգավորվի, այստեղ ամեն ինչ խզվում է: Ցավոք, շատ անելիքներ կան, որպեսզի ասենք, որ և քաղաքական համակարգը, և խորհրդարանը կայացած են»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ զերծ մնալով նախորդ և գործող խորհրդարանները:
Վերջում Թորոսյանը շեշտեց, որ ինքը միշտ գործել է անկեղծ և ազնիվ, մնացածը հասարակությունը պետք է գնահատի:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան