Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը
Երգչուհի Ռիհաննան Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։ CNN-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ երգչուհին, որը նաև նկարահանվում է ֆիլմերում ու ղեկավարում է Fenty ապրանքանիշը, Բարբադոսի իշխանությունների համապատասխան հանձնարարականից հետո կզբաղվի կրթության, զբոսաշրջության և ներդրումների ներգրավման հետ կապված հարցերով։
Երգչուհին Բարբադոսի մշակութային դեսպան է դարձել դեռ 2008 թվականին՝ սերտորեն համագործակցելով զբոսաշրջության նախարարության հետ: Այժմ նա կարող է հանդես գալ իր պետության անունից՝ ներկայացնելով այն այլ երկրներում:
Նշենք, որ երգչուհին ծնունդով հենց Բարբադոսից է, սակայն 16 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ և կարիերան սկսել նահանգներից։