Ֆրանսիայի դատարանը Մարին Լը Պենին առաջարկել է անցնել հոգեբանական թեստ
Ֆրանսիայի աջ-ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին դատարանը հանձնարարել է անցնել հոգեբանական վիճակի գնահատման թեստ՝ համացանցում իսլամական պետության մահապատիժների նկարները տարածելու գործով հետաքննության շրջանակներում։
Անհանգստացած Լը Պենը թվիթերում գրել է․«Կարծում էի՝ ես ամեն ինչ տեսել եմ, բայց ոչ։ Թվիթերի միջոցով Դաեշի սարսափները դատապարտելու համար դատարանն ինձ ուղարկում է հոգեբանական վիճակի գնահատման։ Որքան հեռու պետք է նրանք գնան»։
Ավելի ուշ Լը Պենը լրագրողներին ասել է, թե ցանկանում է տեսնել, թե ինչպես պետք է դատավորն իրեն ստիպի անցնել այդ թեստը։
Հաղորդվում է, որ հունվարին Լը Պենին մեղադրեցին ահաբեկչական նկարներ շրջանառելու մեջ։ Նրա նկատմամբ հետաքննություն սկսվեց մարտին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին