ՊԲ. Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 2300 կրակոց
Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց