Բիչախչյանը պարզաբանում է. Քաղաքացին ինչ փաստաթղթով կարող է մասնակցել ՏԻՄ ընտրությանը
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե ինչ փաստաթղթով քաղաքացին կարող է մասնակցել ՏԻՄ ընտրությանը։
ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝
1.նույնականացման քարտը,
2.կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը,
3.ոչ կենսաչափական անձնագիրը,
4.անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը։
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն՝
--Եթե քաղաքացին ունի մեկ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրացած է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը։
--Եթե քաղաքացին ունի վավերականության ժամկետը լրացած հին նմուշի անձնագիր և վավերական նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, անվավեր անձնագրով չի կարող մասնակցել քվեարկությանը։ Ընտրական տեղամաս պետք է ներկայանա նույնականացման քարտով կամ բիոմետրիկ անձնագրով։