Գերմանացիները Մերկելին համարում են երկրի գլխավոր հպարտությունը
Գերմանիայի քաղաքացիներն ամենից շատ հպարտանում են կանցլեր Անգելա Մերկելով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Welt am Sonntag-ին:
Նշվում է, Գերմանիայում հարցում են անցկացրել այն մասին, թե ումով են գերմանացիները ամենից շատ հպարտանում: Մասնավորապես, հարցման մասնակիցներին առաջարկել են անվանել գերմանացի քաղաքական գործիչների, տնտեսագետների, գիտնականների, սպորտի և մշակույթի գործիչների անուններ, որոնց ձեռքբերումներով կարող են հպարտանալ:
Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ գերմանացիներն ամենից շատ հպարտանում են Գերմանիայի ներկայիս կանցլերով: Մերկելի օգտին արտահայտվել է հարցվածների 16%-ը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը (11%): Երրորդ և չորրորդ հորիզոնականներում համապատասխանաբար հայտնվել են նախկին կանցլերներ Վիլի Բրանդտը և Հելմուտ Քոլը (6%):
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը