Սկսվում է աստղագիտական աշունը
Սեպտեմբերի 23-ին, Գրինվիչի ժամանակով 08:22 (Հայաստանի ժամանակով 12:22-ին), Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, այլ նրա սկավառակը չափեր ունի, ապա նրա անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ:
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են՝ այդ օրը կոչվում է աշնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են:
Խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը: Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):
Աստղադիտարանից հիշեցնում են, եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրն է
- ԳԱԱ-ում այսօր նշվել է երեք գիտական աշխատանք, որոնք արժանի էին Նոբելյան մրցանակի
- ՀՀ մարզերի 10 դպրոցներ կստանան աստղադիտակներ ու կհիմնեն աստղագիտական խմբակներ
- Աստղադիտարան․ Պերսեիդների ասուպային հոսքը՝ հուլիսի 23-ից
- ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին
- Հայաստանը պետք է դառնա ֆիզիկայով զբաղվող հզոր երկիր՝ բիոֆիզիկայից մինչև աստղագիտություն. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը