Մարդիկ գալիս են էնտուզիազմով, առանց դժգոհությունների քվեարկում ու հեռանում. «Լույս» դաշինքի վստահված անձ
Կենտրոն վարչական շրջանի 9/22 և 9/23 ընտրատեղամասերում քվերակությունն ընթանում է սահմանված կարգով առանց որևէ խախտումների: Այս մասին Panorama.am թղթակցին հայտնեց 9/22 ընտրատեղամասի «Լույս» դաշինքի վստահված անձ Լևոն Գրիգորյանը:
Նա նշեց, որ առավոտյան ժամը 8-ից իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, որևէ միջադեպ մինչ այս պահը չի գրանցվել:
«Մարդիկ գալիս են էնտուզիազմով, առանց դժգոհությունների քվեարկում են և հեռանում»,- նշեց նա:
«Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Աշոտ Ավագյանն էլ իր հերթին նշեց, որ օրվա ընթացքում կուտակումներ չեն եղել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
9/23 ընտրատեղամասում ևս որևէ դժգոհություն մինչ այս պահը չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Այս ընտրություններն անցնում են շատ խաղաղ ու կազմակերպված. 9/47 ընտրատեղամասի քարտուղար
- Ավագանու ընտրություններում պարզ է դառնալու ուժերի հարաբերակցության պատկերը. Հակոբ Բադալյան
- Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 201.268 քաղաքացի
- Կարծում եմ՝ այս ընտրությունն աննախադեպ է. Արարատ Զուրաբյան
- Փոստանջյան. Այս ընտրությունը գործող իշխանության քննությունն է
- Թիվ 8 ընտրատարածքում հանգիստ ընտրություններ են, ոչ մի խախտում չկա. Նորիկ Երանյան
- 7/18 ընտրատեղամասում սարքերը լավ չէին աշխատում
- Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օսիպյան