Բեռլուսկոնին ուզում է առաջադրել իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ընտրություններում
Իտալիայի նախկին վարչապետ 81-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մասնակցել 2019 թվականին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններին։ tvc.ru –ի հաղորդմամբ, նա մտադիր է փրկել իր երկիրն անկրթությունից, ոչ կոմպետենտությունից, սոցիալական ատելությունից։ Քաղաքական գործիչը, ով սեպտեմբերի 29-ին կդառնա 82 տարեկան, հայտարարել է, որ «բոլորն են իրեն այդ մասին խնդրում»։
«25 տարի առաջ մենք փրկել ենք Իտալիան կոմունիստներից, հիմա այն բախվել է ավելի մեծ վտանգի. անտեղյակություն, անտարբերություն, սոցիալական ատելության անընդհատ խրախուսում: Հիմա երկիրը պետք է մենք փրկենք»,- ասել է Բեռլուսկոնին։
Եվրախորհրդարանի ընտրությունը կայանալու է 2019 թվականի մայիսին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ