Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը
Ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ով ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր է, Զինեդին Զիդանին առաջարկել է գլխավորել իր թիմը: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:
Ըստ աղբյուրի՝ անգլիացին արդեն բանակցություններ է վարել ֆրանսիացի մասնագետի հետ:
Նշենք, որ մայիսին Զիդանը հեռացել է «Ռեալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ռեալը» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 3-րդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ