Կարասինը ՀՀ վարչապետի խորհրդականի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի հարաբերություններին առնչվող հարցեր
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ