Քաղաքական 14:00 24/09/2018 Հայաստան

Արտահերթ ընտրությունները հեղափոխության հաղթանակի ևս մեկ արձանագրումն էր. Անի Սամսոնյան

«Կարող ենք փաստել, որ հետահեղափոխական շրջանում և Հայաստանի անկախության վերջին տարիներին այս ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ, արդարությամբ, ժողովուրդը կարողացավ ազատ արտահայտել իր կամքը»,- «Ամփոփելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները. ինչպե՞ս են գնահատում քաղաքական ուժերը քվեարկությունը» թեմայով» քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանը՝ շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, նաև երևանցիներին, ովքեր գնացել և իրենց մեկ քվեով հաստատել են իրենց իշխանությունը Երևանում։

Նա նշեց, որ  երեկ կայացած արտահերթ ընտրությունները հեղափոխության հաղթանակի ևս մեկ արձանագրումն էր, ինչը շատ կարևոր է ոչ միայն Երևանի, այլ ողջ Հայաստանի համար։

Ա. Սամսոնյանի խոսքով, երեկ ողջ օրվա ընթացքում ընտրախախտումների մասին ահազանգեր գրեթե չեն ստացել։

«Եղել են, իհարկե, մի քանի տեղամասերում փոքր խախտումներ, բայց կարդացի, որ դրանք եղել են տեխնիկական պատճառներով։ Եղել են ուղղորդումներ։ Գլխավոր խնդիրն այն էր, որ քաղաքացիները նկարում էին իրենց քվեաթերթիկները և հրապարակում, ինչն անթույլատրելի է»,- ասաց «Լույս» դաշինքի ավագանու թեկնածուն։

«Իմ քայլը» դաշինքից Վահան Կոստանյանը  նշեց, որ օրվա ընթացում եղել են որոշակի ընտրախախտումներ, որոնց մի մասը  տեխնիկական էին, մի մասը կապված էին հանձնաժողովի անդամների, նախագահների, քարտուղարների աշխատանքի հետ, ովքեր փորձել են խոչընդոտել իրենց վստահված անձերի, հանձնաժողովի անդամների գործունեությունը, կոծկել լուսանկարահանման դեպքեր և այլն։

«Բայց, ըստ էության, պետք է արձանագրել, որ Հայաստանում նման որակի ընտրություններ երկար տարիներ չենք ունեցել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իրենց ուժի՝ ընտրություններում 81 տոկոս ձայն հավաքելուն, նա նշեց, որ իրենց դաշինքը հենց հեղափոխական ցուցակն էր, ապա փաստեց, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է։

«Հեղափոխությունը մտավ Երևանի քաղաքապետարան, Երևանի բնակիչները նաև կամարտահայտություն ցույց տվեցին, որ  Հայաստանում անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց Վահան Կոստանյանը։

Նա նշեց, որ քաղաքապետարանում կադրային ջարդ տեղի չի ունենալու անկախ կուսակցական պատկանելիությունից. «Այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, իրենց տեղում են, մաքուր են,  շարունակելու են իրենց աշխատանքը, մյուսները, կարծում եմ, հասկանալով Երևանի քաղաքապետարանում ստեղծված նոր իրողությունները, իրենք կհեռանան»։

Քննարկմանը ներկա Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից Դավիթ Հակոբյանը նույնպես փաստեց, որ 1991 թվականից հետո Հայաստանում բացառիկ արդար, թափանցիկ ընտրություններ տեղի ունենցան, քաղաքացիները  հնարավորություն ունեցան իրենց կամքը  արտահայատել և իրենց ձայները տեղ հասցնել։ Միաժամանակ նա նշեց, որ նախընտրական շրջանը ներկայացվում էր հնի ու նորի պայքար։

«Բայց, այնուամենայնիվ, պետք  է փաստենք, որ տեղի ունեցան արդար, ազատ ընտրություններ,  հույս ունենք, որ այս ընտրություններից հետո Հայաստանում կձևավորվի քաղաքական նոր ընտրապայքար։ Ժամանակն է, որ շարունակական հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական ատյաններ»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ավագանու թեկնածու Արման Աբովյանը նախ ասաց, որ տարածել են հայտարարություն, որտեղ ևս միացել են շնորհավորանքներին, ինչպես խոսք էին տվել։

«Իհարկե, այս ընտրությունները բոլոր առումներով գրեթե ամենամաքուր ընտրություններն էին, իհարկե, հաշվի առնելով,  որ նախընտրական փուլում փորձեր էին ձեռնարկվում որոշակի տեխնոլոգիաներով, սև PR-ով տարբեր ուժերի հակամարտությունը, սակայն ես համարում եմ դա բնականոն պրոցես, որը, իհարկե, ժամանակի ընթացքում կշտկվի»,- ասաց   Ա. Աբովյանը։

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Անդրանիկ Գրիգորյանի գնահատմամբ, նախօրեին կայացած ընտրությունները 1991 թվականից մինչ օրս Հայաստանի ամենալեգիտիմ ընտրություններն էին,  «Ժառանագություն» կուսակցությունը քվեարկություն արդյունքներն ընդունել է ի գիտություն։

Շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներին՝ նա ասաց. «Ուզում եմ ներքին  վստահություն ունենալ, որ նրանց ծրագրերը ի կատար կածվեն հանուն Հայաստանի և երևանցու շահի»,- ասաց Ա. Գրիգորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}