Հայաստանի կանանց շախմատի հավաքականը առաջատարն է
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաջողությունը շարունակում է ուղեկցել մեր հավաքականներին: ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը առավելության է հասել /2,5 : 1,5 / բելառուսների նկատմամբ: Նույն հաշվով մեր կանանց ընտրանին հաղթել է ամերիկուհիներին և 13 միավորով սկսել գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է:
Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային մարզահանդեսի ավարտին մնացել է չորս տուր:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շախմատիստուհիները լավագույն եռյակում են
- Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Չինաստանի հետ
- Հայաստանի շախմատի հավաքականը կրել է առաջին պարտությունը
- Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կմրցի ադրբեջանցիների հետ
- Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց