Ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան դափնեկիրները
Ֆիզիկայի ոլորտում 2018 թվականի Նոբելյան մրցանակը տրվել է գիտնականներ Արթուր Էշկինին (ԱՄՆ), Ժերար Մորուին (Ֆրանսիա) և Դոննա Սթրիքլանդին (Կանդա)։ Նրանց տրվել է մրցանակը «լազերայի ֆիզիկայի բնագավառում հեղափոխական բացահայտման համար»։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի ֆիզիկայի Նոբելյան կոմիտեն։
«Նոբելյան շաբաթը» մեկնարկել է հոկետմեբրի 1-ին ու կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը։ Նախօրեին հայտարարվել էր Բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան դափնեկիրները։ Նրանք էին Ջեյմս Ալիսոնը և Տասուկո Հոնջոն, որոնք մշակել են քաղցկեղի իմունոթերապիայի նոր մեթոդ:
Պարգևատրման արարողությունը կկայանա, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 10-ին: Այս տարի Նոբելյան յուրաքանչյուր մրցանակի արժեքը 9 միլիոն շվեդական կրոն է՝ շուրջ 940 հազար դոլար: