Թրամփը տրամադրված է լավացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Հանթսման
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է լավացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նշված է Միացյալ նահանգների դեսպանատան թվիթերյան էջում։
Նրա խոսքով, Թրամփը ջանքեր է ներդնում երկու երկրների հարաբերությունների լավացման ուղղությամբ։
Հանթսմանը նաև հավելել է, որ հարաբերությունների լավացման համար մի շարք նախադրյալներ կան։
Դեսպանն ընդգծել է, որ պայմաններից մեկը Ռուսաստանի՝ ԱՄՆ կոնգրեսի ընտրություններին չմիջամտելն է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ցանկանում է՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտելու շուրջ անհիմն խոսակցությունները դադարեցվեն։