Թուրքական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող Ահմեթ Ալթանի ցմահ ազատազրկման դատավճիռը
Թուրքիայի քրեական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող ԱհմեթԱլթանի, նրա եղբայր, նույնպես լրագրող, գիտնական և գրող Մեհմեթ Ալթանի և ԶԼՄ-ների ևս չորս աշխատողի ցմահ ազատազրկման դատավճիռը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։
2018 թվականին սկզբին բոլոր լրագրողները ճանաչացվել են մեղավոր արմատական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար, որին Անկարայում համարում են 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի պատասխանատուն։
Այս տարվա հունիսին Մահմեփ Ալթանը, ով ավելի վաղ դատապարտվել էր ցմահ ազատազրկման, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, բայց երեկ քրեական դատարանն որոշում է ընդունել ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունված դատավճիռը։ Ցմահ ազատազրկման դատավճիռը նշանակում է, որ Ալմաթ եղբայրները և մյուս մեղադրյալները իրավունք չեն ունեն վաղաժամ պայմանական ազատման և ապագայում համաներման մասին որոշումները նրանց վրա չի տարածվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց